home hero

Նորություններ

Apricot Capital-ի աջակցությամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը թարգմանվել է հայերեն և անվճար տրամադրվել երաժշտական դպրոցներին

Apricot Capital-ի աջակցությամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը թարգմանվել է հայերեն և անվճար տրամադրվել երաժշտական դպրոցներին

Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ:

Apricot Capital-ի գործադիր տնօրենի հարցազրույցը Տնտեսական լրագրողների ակումբին

Apricot Capital-ի գործադիր տնօրենի հարցազրույցը Տնտեսական լրագրողների ակումբին

Տնտեսական լրագրողների ակումբի հետ ծավալուն հարցազրույցում Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն անդրադառնում է Հայաստանի ֆինանսական համակարգի փոխակերպմանը և ավանդական խնայողություններից դեպի ներդրումային դիվերսիֆիկացված մշակույթ անցմանը:

Apricot Capital-ը` CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակիչ միջոցառմանը

Apricot Capital-ը` CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակիչ միջոցառմանը

Apricot Capital ներդրումային ընկերությունը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի կրթական և մասնագիտական զարգացման նախաձեռնություններում։ Ընկերության գլխավոր տնօրեն Վաչիկ Գևորգյանը որպես ժյուրիի անդամ մասնակցել է CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակչի դիվիզիոնալ փուլին։

Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում անցկացրեց ներդրումների թեմայով վարպետության դաս

Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում անցկացրեց ներդրումների թեմայով վարպետության դաս

2025 թվականի նոյեմբերի 28-ին Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացրեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասը։ Միջոցառումը կազմակերպվել էր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) կրթական նախաձեռնությունների շրջանակում՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և խթանել պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորումը Հայաստանում։

Վերջին թարմացումը՝ 12.08.2025 15:03