Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ն տեղական և արտասահմանյան միջնորդ բրոքերների և բորսաների միջոցով ապահովում է հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին, ինչպես նաև արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում Հայաստանի ֆոնդային բորսայում։
Apricot Capital-ի ակտիվների կառավարման ծառայությունն այն մարդկանց կամ կազմակերպությունների համար է, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց ներդրումները կառավարվեն փորձառու մասնագետների կողմից՝ հետևելով և արագ արձագանքելով շուկայի փոփոխվող պայմաններին։
Apricot Capital-ի խորհրդատվական ծառայություններն այն մարդկանց կամ կազմակերպությունների համար են, ովքեր ունեն ֆինանսական շուկաների և արժեթղթերի հարցերով փորձառու մասնագետների կողմից տրվող մասնագիտական խորհրդատվության կարիք։
COP17 Կանաչ գոտուն մեր մասնակցության շրջանակում հնարավորություն ունես շահելու «կանաչ» ոլորտներում գործող ընկերություններից մեկի բաժնետոմսը կամ դրա մասնաբաժինը։ Ինչպե՞ս մասնակցել Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝ Հոկտեմբերի 19–30-ը ներառյալ բացել անվճար բրոքերային հաշիվ Apricot Capital-ում, հաշվի բացման հայտում՝ «Որտեղի՞ց եք իմացել մեր մասին» հարցի պատասխանում նշել «COP17»։ ԲԱՑԵԼ ՀԱՇԻՎ Ի՞նչ ենք խաղարկում Եթե կատարել ես […]
2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը։ Մենք կմասնակցենք համաժողովի Կանաչ գոտուն՝ միանալով կենսաբազմազանության պահպանության, պատասխանատու ֆինանսական որոշումների և կայուն զարգացման շուրջ միջազգային երկխոսությանը։ Միանում ենք կենսաբազմազանության և կայուն ապագայի շուրջ երկխոսությանը Ֆինանսական համակարգը նույնպես առնչվում է բնապահպանական փոփոխություններին։ Ընկերությունների գործունեությունը կարող է կախված լինել բնական ռեսուրսներից, […]
Apricot Capital հավելվածում մասնաբաժիններով առևտրի հնարավորություններն ընդլայնվել են։ Այժմ կարող ես մասնաբաժիններով գնել և վաճառել 200-ից ավելի ամերիկյան ընկերությունների բաժնետոմսեր և 40-ից ավելի ETF-ներ՝ ներդրման չափը հարմարեցնելով քո հնարավորություններին և ռազմավարությանը։ Ամբողջ բաժնետոմսը կամ ETF-ը գնելու փոխարեն կարող ես ձեռք բերել դրա միայն մի մասը, օրինակ՝ 0.5, 0.1, կամ նույնիսկ 0․001։ Իսկ թե ինչպես է […]
Apricot Capital-ում ԱՄՆ արժեթղթերի շուկային միանում են նաև եվրոպական և բրիտանական շուկաները՝ Լոնդոնից և Ֆրանկֆուրտից մինչև Փարիզ, Միլան, Մադրիդ, Ամստերդամ, Ցյուրիխ և այլ շուկաներ։ Apricot Capital: Trade & Invest հավելվածում այժմ կարող ես ներդրումներ կատարել եվրոպական առաջատար բորսաներում ցուցակված 200+ ընկերությունների բաժնետոմսերում։ Բացահայտիր եվրոպական ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ֆինանսներ, ավտոարդյունաբերություն, շքեղության ապրանքներ, առողջապահություն, էներգետիկա և […]